Դատարկ ապարների լցակույտերի փլուզման հետևանքների գնահատում

Նախագծի նկարագրոթյուն

Շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների վրա գործունեության ազդեցությունը ցանկացած ձեռնարկության պատասխանատվության տիրույթում է։ Ի հավելումն առկա ՇՄԱԳ ի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ կողմից պատվիրակվել է հավելյալ, առավել խորացված ուսումնասիրոթյուն՝ գնահատելու դատարկ ապարների լցակույտերի փլուզման իրական վտանգը և դրա հետևանքները։

Սոլյուտոնի թիմը պատասխանատու է շրջակա միջավայրի հիմնական տարրերի՝ մթնոլորտային օդի, վերգետնյա և ստորգետյնա ջերի, հողերի ու կենսաբազմազանության հնարավոր վտանգների գնահատման համար։

Դաշտային ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով գնահատվել է ներկա վիճակը և հնարավոր փոփոխությունները, որ կարող են առաջանալ փլուզման դեպքում։

Ուսումնասիրությունն իրականացվել է ԳԵՈՌԻՍԿ ՓԲ ընկերության հետ համատեղ։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը 

04․2021-09․2021

Պատվիրատու

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ