Մասնագիտական աջակցություն վտանգված ծառաբույսերի տնկարանի հիմնմանը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում

Նախագծի նկարագրություն

Աշխատանքները ներառել են տեղանքի բնակլիմայական պայմանների ուսումնասիրություն, ջերմոցի նախագծում, փակ արմատային համակարգով տնկանյութի արտադրության նորարարական համակարգի ներդնում։
Մշակվել է որակի հսկողության համակարգ։
Տնկարանի նպատակն է նպաստել համայնքին հարակից հազվագյուտ էկոհամակարգերի պահպանությանը և միևնույն ժամանակ ստեղծել նոր աշխատատեղեր։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը

2018.01-2018.10

Պատվիրատու
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)