Ջուր, էներգիա և թափոնների կառավարում

Ջուրը, էներգիան թերևս կարելի է համարել կենսական առաջնային նշանակության ռեսուրսներ։ Աշխարհում խոշոր գիտական կենտրոններ ու կորպորացիաներ են աշխատում դրանց նորանոր աղբյուրների բացահայտման ու տեղաբաշխման վրա։ Այլ հարց է նաև ռեսուրսների խնայողաբար օգտագործումը, այդ թվում վերաօգտագործումը։ Կանաչ տնտեսությունը կարելի է համարել տնտեսական գործունեության և բնապահպանության հատման եզրը, որը խրախուսում է ռեսուրսների կայուն և հարատև օգտագում։ Միևնույն ժամանակ “Կանաչ տնտեսություն” եզրույթի մեկ այլ բնութագրիչ կարելի է համարել “խելացի” տեխնոլոգիաները, որոնք դարձել են համակարգերի ավտոմատացման հիմքը։

Մենք առաջարկում ենք արտադրական գործընթացների ուսումնասիրություն, ջրի, էներգիայի և հումքի շրջապտույտի  օպտիմիզացիոն ծրագրերի մշակում, կորուստների նվազեցում, թափոնների վերամշակման ծրագրերի կազմում: