Green Key սերտիֆիկացման համակարգի` Հայաստանում ներդրման նախապայմանների ուսումնասիրություն

Գործընկեր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն ( GIZ )

Ծրագրի նպատակը զբոսաշրջության ոլորտում կայունություն և պատասխանատու գործունեություն հավաստող միջազգային Green Key սերտիֆիկացման համակարգի ներդման հնարավորության ուսումնասիրությունն էր Հայաստանում: Ծրագրի բաղադրիչներն էին՝

  • ՀՀ Լոռու մարզում գործող հյուրատներում հետազոտության իրականացում՝ ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխանելության վերլուծությունների նպատակով
  • Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստում՝ Green Key սերտիֆիկացման համակարգի պահանջներին համապատասխան
  • Ծրագրին մասնակից 20 հյուրատներում մանրամասն ուսւոմնասիրություններ Green Key սերտիֆիկացման պահանջներին համապատասխան՝ գնահատելու համակարգի ներդրման հնարավորությունն ու պահանջարկը: