Մենք կայուն զարգացման գաղափարախոսությամբ առաջնորդվող մասնագետների թիմ ենք։
Սոլյուտոնը հիմնվել է 2017 թ-ին, Հայաստանում` որպես բնական ռեսուրսների կառավարման և կանաչ տնտեսության ոլորտներում մասնագիտական ծառայություններ մատուցող կառույց: Մենք մատուցում ենք խորհրդատվական ծառություններ և ապահովում աշխատանքների իրականացում:

Տնօրեն, Ծրագրերի համակարգող
Դավիթ Աբովյան
Դավիթը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Ձեռնարկությունների կառավարում» մասնագիտությամբ։ Համալսարանական ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես անտառների հաշվառող ու ռեսուրսների գնահատող 15 անտառային տնտեսության և 2 ազգային պարկի կառավարման պլանների մշակման ժամանակ, շրջելով հանրապետություն ողջ տարածքով հետագա 7 տարիների ընթացքում։
Ավելի ուշ Դավիթը համակարգել է համայնքային զարգացման տարատեսակ ծրագրեր Օքսֆամում, Հայաստան համահայկական հիմնադրամում, Կանաչ արահետում ու Վորլդ վիժնում։
Ներկայումս նա համակարգում է ագրոբիզնեսի զարգացման ծրագրերը ՍՈԼՅՈՒՏՈՆում ինչպես նաև պատասխանատու է ձեռնարկության ամբողջական կառավարման համար։
Էլ․ հասցե:Davit.abovyan@soluton.am