Կայուն զբոսաշրջություն և հյուրընկալություն

Զբոսաշրջությունն, աշխարհի շատ երկրնեում լինելով տնտեսության առաջատար ճյուղ և եկամտի աղբյուր, հասցնում է նաև երբեմն անդառնալի վնասներ՝ ռեսուրսների անխնա վատնում, աղտոտում, վնաս պատմական արժեքներին, և այլն։ Այս միտումն առաջ է բերել կայուն զբոսաշրջության կոնցեպտը, ինչը ենթադրում է պատասխանատու հանգստի կազմակերպում։
Կայուն զբոսաշրջությունը խթանելը և կայուն հյուընկալությամբ զբաղվող կառույցների զարգացումը մեր թիրախում է։ Այս կատեգորիան ներառում է այլընտրանքային զբոսաշրջության մի շարք տարատեսակներ՝ ագրո տուրիզմ, էկո տուրիզմ, մշակութային տուրիզմ։  

Այս ոլորտում մասնակցության մեր շրջանակը ներառում է, բայց չի սահմանափակվում՝ բիզնես նախագծերի մշակում և իրականացում, միջազգային Green Key  ստանդարտի ներդնման աջակցություն, զարգացման նախագծերի ու էկո-տուրիստական պրոդուկտների մշակում։