Անտառային տնտեսություն և լանդշաֆտ դիզայն

Խոսելով բնական ռեսուրսների կայուն կառավարման մասին հնարավոր չէ շրջանցել անտառների, կենսաբազմազանության ու լանդշաֆտների պահպանության ենթաոլորտը։ Այն ենթադրում է ինչպես բնական այնպես էլ մարդածին լանդշաֆտները՝ այդ թվում քաղաքային կանաչ ենթակառուցվածքները։ 

Կլիմայի փոփոխության ու մի շարք այլ գլոբալ հիմնախնդիների լուծման հարցում անտառային տնտեսության վարումն ունի առանցքային նշանակություն։ Անտառների կայուն կառավարումն ընդգրկված է բազմաթիվ երկրների օրակագային հարցերում, որը ուղղակիորեն փոխկապակցվում է թե տնտեսական և թե սոցիալական հիմնախնդիրների հետ։

 

Ժամանակակից անտառաբուծությունն ու լանդշաֆտային ճարտարապետությունը նաև հիմնվում են տեխնոլոգիական նորամուծությունների վրա՝ արհեստական ինտելեկտից մինչև պաշտպանիչ խողովակներ, հիդրոգելերից մինչև երկրատեղեկատվական համակարգեր այսօր արդեն դարձել են սովորական ցանկացած լայնամաշտաբ նախագծի համար։

Մենք առաջարկում ենք՝ անտառապատման և անտառվերականգման նախագծերի կազմում, ներառյալ՝ տեղանքի ուսումնասիրություն, պայմանների վերլուծություն, քարտեզագրում, չափագրում և արդյունքների մոնիթորինգ, լանդշաֆտային ճարտարապետությանը բնորոշ առանձին կառուցվածքների մշակում, կառուցում: