«Զանգեզուր Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» պետական արգելավայրի ենթակայությամբ գործող տնկարանի արդիականացման ու վերազինման ծրագրի մշակում

Նախագծի նկարագրություն

Տնկարանը հատկապես կարևորություն ունի Արևելյան սուսու պոպուլյացիաների պահպանության և վերարտադրության տեսանկյունից։

Թևակոխելով նոր՝ շուկայական հարաբերությունների փուլ, տնտեսությունում կարիք է զգացվում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու ապրանքացանկի բարելավման, նաև էկոկրթական բաղադրիչի զարգացման։

Սույն խնդիրների լուծմանն է ուղված արդիականացման ծրագիրը, որը պետք է նպաստի մարզում անտառվերականգնման հնարավորությունների զարգացմանը։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը

10.2020-02.2021

Պատվիրատու

Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր- Հայաստան