Նախագծի նկարագրություն
Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքը կարելի է համարել հանրապետության թեժ կետերից՝ կենսաբանական բազմազանության հարստությամբ։ Դրանով է կարևորվում սույն նախագիծը, որն ուղղված է վերականգնելու քայքայված էկոհամակարգերը։
ՍՈԼՅՈՒՏՈՆ-ի մասնագետները մշակել են անտառվերականգնման համապատասխան սխեմա, տեսակաշար, տեխնոլոգիա, նաև մասնագիտորեն համակարգել դաշտային աշխատանքները։
Նախագծի իրականացման ժամանակահատվածը
2018.10-2018.11
Պատվիրատու
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)