Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծի պատրաստում անտառապատման աշխատանքների համար

Նախագծի նկարագրություն

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում նախատեսվող 5,5 հա անտառապատման աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծի ամբողջական փաթեթի մշակմանը ներգրավված են եղել հանրապետության լավագույն մասնագետները։
Դաշտային աշխատանքները ներառել են հողի, ջրի, մթնոլորտի ու կենսաբազմազանության, ինչպես նաև մշակութային արժեքների վրա գործունեության հնարավոր ազդեցության բացահայտում։
Մենք աջակցում ենք պատվիրատուին նաև փորձաքննության ողջ ընթացքում։

Նախագծի իրականացման ժամանակահատվածը

2019.10-06.2020

Պատվիրատու
Ջինջ-արփա ՍՊԸ